Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Ֆրանսիական ուռուցքաբանական կենտրոնը բացվել է

ՀՀ ԱՆ. Ֆրանսիական ուռուցքաբանական կենտրոնը բացվել է

Այսօր Երևանում հանդիսությամբ բացվել է ֆրանսիական ուռուցքաբանական կենտրոնը։ Նախաձեռնողը  Փարիզի «Ալլեղեյ Լաբղուստ» կլինիկայի (Clinique Alleray Labrouste) քիմիաթերապիայի ճանաչված մասնագետ, դոկտոր Նորբեր Ավետյանն է, ում մոտ դեռ անցած դարի 90-ականներից Հայաստանից բազմաթիվ հիվանդներ էին մեկնում բուժվելու։

«Այսօր մեր երկրում նոր էջ է բացվում ուռուցքային հիվանդությունների դեմ պայքարում։ Դրա սկիզբը դրվել է 15 տարի առաջ, երբ ֆրանսիայից սկսեցին բժիշկներ գալ Հայաստան։ Այս կլինիկայի բացումն արդիական է, քանի որ եվրոպական մոտեցումներով ծառայությունը կապահովվի տեղում»,-ասել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը` հավելելով, որ կենտրոնում կիրառվող գործելակարգերը կարող են շարժիչ ուժ հանդիսանալ մյուս բժշկական կազմակերպությունների համար։

Բացմանը ներկա պաշտոնյաներն ու առողջապահության ոլորտի ներկայացուցիչները շրջել են կենտրոնում, ծանոթացել տեխնիկական հագեցվածությանը, ստեղծված հնարավորություններին և մատուցվող ծառայություններին։

Նշենք, որ կլինիկայի կայացմանը մեծ աջակցություն է ցուցաբերել «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման հիմնադրամը (նախագահ` Գաբրիել Ջամբարջի)։

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը դեռ գարնանն էր այցելել կենտրոն, ծանոթացել աշխատանքների ընթացքին, ստեղծվող հնարավորություններին և նախատեսվող ծառայություններին։

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ